15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ում խնդիր է ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի տեղեկությունների, օրերս նախագահական նստավայրում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ քննարկել են իրենց նախկին կոալիցոն գործընկերոջ՝ ԲՀԿ-ի անհասկանալի պահվածքը: ԱԺ նախագահն այդ հանդիպմանը կրկնել է, որ միեւնույնն է Գագիկ Ծառուկյանը սատարելու է Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

Պարբերականը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որն ասել է. “Այդ հանդիպումները կարող են բազմաթիվ լինել: Մեր սկզբունքը հետեւյալն է. Մենք հայտարարել ենք, որ եթե մեր ծրագիրը համահունչ է, կարող են համագործակցել մեզ հետ, որեւէ խնդիր չունենք: Հատուկ ԲՀԿ-ի հարց մենք չենք քննարկում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ