10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հասկանում եք չէ, թե սրանք ինչ անբարո արդարացումներ են ման գալիս իրենց ցանկացած դավաճանաթյան հետևում․ Խաչատրյան

ՀՀԿ խորհդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հասկանում եք չէ, թե սրանք ինչ անբարո  արդարացումներ են ման գալիս իրենց ցանկացած դավաճանաթյան հետևում:
«Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր», «Արցախցիները չեն կռվել», «Երբ զինակոչիկներին Հայաստանից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում» ու նմանատիպ հազարավոր խառնակիչ մտքեր ու խոսույթ բանեցնելով, Արցախի հանձնումից հետո իշխանականները վաղը չէ մյուս օր նոր արդարացումներ ման կգան Հայաստանի տարածքների հանձնման մասով, չնայած Սև լճի, Ջերմուկի Վերին Շորժայի դեպքերում նման մտքեր արդեն լսել ենք…մարդիկ էլ պետք է վերջիվերջո հասկանան, և շատերը հասկացել են արդեն, որ, եթե այն ժամանակ առաջնագիծը Արցախի Մարտունին, Մարտակերտն ու Ասկերանն էին, հիմա առաջնագիծը Մեղրին, Կապանն ու Գորիսն են, վտանգներն ու հեռավորությունն էլ գրեթե նույնը…իսկ թե իշխանականների կողմից  ինչ հեշտությամբ կարող են Նոյեմբերյանն ու Բերդը, Վարդենիսն ու Սիսիանը վերածվել դժգույն ու դժբախտ քաղաքների, դրանում ոչ մեկ կասկած չունի…»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ