13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկար եւ խորքային մշակված օպերացիա

Այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, որոնք հիմնականում կապված են ուժային բլոկը ղեկավարող անձանց հրաժարականներով, հանրային լայն քննարկման թեմա են․ բոլորը դարձել են «փորձագետ» ու «էքսպերտ» և փորձում են յուրովի մեկնաբանել կատարվածը։ Այնինչ, դա ոչ թե սպոնտան, այլ բավական խորքային ու երկար մշակված օպերացիա էր, բայց կենտրոնանանք դրանցից մեկին միայն, գրում է Արմեն Հովասափյանը:

Երեկ լրատվականներից մեկում աչքովս ընկավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, իսկ իրականում ՀՀ-ում բոլոր փոփոխությունների մասնագետ, Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը, որտեղ մի քանի ուշագրավ դրվագի հանդիպեցի։ Դանիելը, կուրծք ծեծելով, պաշտպանում էր Արգիշտի Քյարամյանին, մասնավորապես նշելով․ «ես ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց, որովհետև նա Քննչական կոմիտեում բավական լավ գործունեություն էր ծավալում, իրականացնում էր արմատական փոփոխություններ, որոնք չենք տեսնում այլ ուժային կառույցում»։

Սա ասվում է մի անձի մասին, ում ղեկավարման օրոք տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա ուղղակի արհեստական, փնթի գործեր են «կարվել», մարդիկ ապօրինաբար տարվել են կալանքի, շատերը, կոնկրետ Արմեն Աշոտյանը, շարունակում է մնալ տնային կալանքի տակ (չնայած Աշոտյանի գործը, ինչպես տեսնում ենք, դատարանում փլուզվում է)։

Ըստ էության ինչ է ստացվում․ Իոաննիսյանը, ով իր գործունեության ողջ ընթացքում հանրությանը ներակայանում է որպես «ժողովրդավարության դրոշակակիր», մարդ, ով իրեն համարում է ՀՀ-ում «մարդու իրավունքների թիվ մեկ պաշտպան», փաստացի աչքերը փակում է այն բռնարարքների ու խոշտանգումների վրա, որոնց մասին տևական ժամանակ բարձրաձայնում են տարբեր անհատներ ու լրատվականներ։

Իոաննիսյանը շատ գեղեցիկ ձևով շրջանցում է նաև Քննչականի կողմից չբացահայտված ու չհետաքննված հարյուրավոր գործերը, Քննչականի պատուհանից ընկած դեպքը և այլն։ Ամբողջապես սորոսի գրանտներով գործունեություն ծավալած Իոաննիսյանը, հիմա եկել ու փրփուրը բերանին իր աջակցությունն է հայտնում Քյարամյանին՝ ասելով, թե «նա ուժային համակարգի ղեկավարներից ամենաչկոռումպացվածն է» (ի դեպ, այստեղ լուրջ կասկածներ են առաջանում, նշանանակում է մնացածի մասով Դանիելը մտահոգություններ ունի)։

Պատճառը շատ պարզ է․ ԱՄՆ դեսպանատան «սիրելի» Դանիելը շատ հանգիստ ու բաց տեքստով պաշտպանում է դեսպանատան մեկ այլ «սիրելիին»՝ Քյարամյանին։ Ի դեպ՝ այս թեմայում Արևմուտքի հետքն առավել ակնհայտ և ցցուն է դառնում, երբ Իոաննիսյանն իր խոսքում ընդգծում է, թե «նա փայլուն ղեկավարում էր ԱԱԾ-ն, մինչև որ ռուսները պահանջեցին և Փաշինյանը Քյարամյանին աշխատանքից ազատեց, որովհետև ռուսներին դուր չէր գալիս այն, ինչ ԱԱԾ համակարգում անում էր Քյարամյանը»։

Հ․գ․ Մինչև տեքստս գրեցի, պարզ դարձավ, որ Արևմուտքի մեկ այլ «սիրելի»՝ Արփինե Սարգսյանը, նշանակվեց ՆԳ նախարար»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ