22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սասուն,թե Արցախի հանձնման,թե բանակի կազմաքանդման,թե Սպարապետի նպատակների զրոյացման հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սասուն,թե Արցախի հանձնման,թե բանակի կազմաքանդման,թե Սպարապետի նպատակների զրոյացման  հեղինակը շեֆդ՝ Նիկոլն է։
«Ազգակործան պատուհասների» ռեժիմի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում հանդես գալու  հակապետական ու մառազմատիկ հայտարարություններով։
Երեւի այդպիսինն  է «30 արծաթի» գերի լինելու բաժինը։
Նախկին հանրապետական,իսկ այսօր արդեն կարկառուն քպ -ական Սասուն Միքայելյանը հանդես է եկել հերթական անհեթեթ ու ազգադավ հայտարարությամբ ,թե «Անկախ Հայաստան չի եղել»,իսկ Ադրբեջանի զինվելուն զուգահեռ Հայաստանում «20 տարի ալան -թալան է եղել»։
Ամեն ինչ հերթով…
Ակնհայտ փաստ է,որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ՀՀ-ն զինվել է ամենամարտունակ զինատեսակներով։
Միայն դաշնակից ՌԴ-ից անվճար ստացվել է 50 հազար տոննա զենք ու զինամթերք , չհաշված «Իսկանդեր»-ը ,որը Սասունի շեֆ Նիկոլը չհամարձակվեց կիրառել 44-օրրա պատերազմի սկզբնական՝ ամենավճռորոշ փուլում։
2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին հայոց բանակը 4 օրվա ընթացքում այնպիսի հակահարված  տվեց ադրբեջանցիներին,որ նրանք ստիպված զինադադար խնդրեցին։
Թշնամին չկարողացավ գրավել որեւէ բնակավայր,կրկնում եմ ՝որեւէ բնակավայր։
Ապրիլյանից հետո Ալիեւը նշեց,որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։
Սասուն,այդ ամենը հայոց բանակի ու նրա գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի շնորհիվ էր։
Ո՞վ է տեսել «թալանված» բանակը հաղթի մինչեւ ատամները զինված հակառակորդին։
Բայց հաղթեց ,ու հենց բանակի հաղթանակի շնորհիվ բանակցային սեղանին հայկական կողմն առաջ մղեց Վիեննայի ,Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի օրակարգերը։
Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանի ու մեր դաշնակից ՌԴ-ի պայյմանավորվածության արդյունքում ՀՀ-ն 300 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ ստացավ ՌԴ ներքին գործարանային գներով ։
2018-ին տեղի ունեցավ ազգակործան հեղաշրջումը ,որը դու՝ Սասուն ,անվանեցիր «Արցախյան հաղթանակից ավելի կարեւոր»։
Ու այդ օրվանից սկսվեց հայոց բանակի կազմաքանդումն ու թալանը։
Բայց նույնիսկ այդ վիճակում բանակը շարունակում էր մնալ մարտունակ։
Վկան շեֆիդ՝ Նիկոլի խոսքերն էին 2020-ի ամռանը,որ «հայոց բանակը տարածաշրջանում ունակ է խնդիրներ լուծելու»։
Ո՞ր թալանված բանակն է «տարածաշրջանում խնդիրներ լուծում»։
Ամոթ է,գոնե լռիր։
Եկավ 2020-ի սեպտեմբերի 27-ը…
Ապագա կապիտուլյանտն ամեն բան արեց,որպեսզի մենք պարտվենք։
Ու 4-5 միլիարդ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք թողեցիք ադրբեջանցիներին։
Նույնիսկ շեֆիդ «կառուցողական գործընկեր» Ալիեւն էր զարմացել,թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք։
Ասեմ որտեղից…այդ զենքը նախկին իշխանություններն  էին բերել,բայց հայրենիքը պաշտպանելու,այլ ոչ թե թշնամուն «տրոֆեյ» նվիրելու համար։
Ասում ես «Անկախ Հայաստան չի եղել,ֆորպոստ է եղել»։
Դոշիդ մեդալներն ու պատգամավորական  մանդատները «ֆորպոստի՞ց» ես ստացել,թե՞ Սպարապետի ստեղծած Երկրապահն է «ֆորպոստ»-ը ստեղծե՞լ։
Հիմա՞ է անկախ,որ բոլոր հնարավոր միջոցներով թուրքի կամակատարի ճամփեն եք բռնել։
Բա անկախության համար մտածո՞ղ ես,ինչու՞  չես պաշտպանում Անկախության հռչակագրի բովանդակությունը։
Ինչու՞ ծպտուն չես հանում,երբ Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտերում է։
Բա խոսիր,պահանջիր։
Թե կարո՞ղ է շեֆդ՝ Նիկոլը զայրանա ։
1990-ականների ,Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմների նահատակներն Անկախ ու Ազատ Արցախն են պաշտպանել,որը քո շեֆը՝ Նիկոլը ,ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Քանի որ կարծես թե քո համար այլեւս հեղինակություն են դառնում արեւմտյան պաշտոնյաները,նշեմ ,որ ԵՄ արտաքին քաղաքականության փաստացի ղեկավար Բորելն է ասել.«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեւավարն է,ով ուղղակիորեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։
Հազար տարի էլ անցնի,փաստը հետեւյալն է. Արցախի հանձնումն էլ,Սպարապետի նպատակների փոշիացումն էլ,բանակի կազմաքանդումն էլ ձեր ազգակործան խմբակի խղճին է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ