25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է copy-paste անել.168 ժամ

Հայաստանում դասական իմաստով ընդդիմադիր ուժ չկա, քանի որ բոլոր ուժերն այս կամ այն ձեւով եղել են իշխանություն` կամ կոալիցիայի միջոցով, կամ իրոք իշխանություն են ունեցել եւ գրեթե պահել են իրենց այնպես, ինչպես այսօր իրենց պահում են այսօրվա իշխանությունները:

Հետեւաբար, ցանկացած նոր ձեւաչափեր գտնելը, նոր օրինաչափություններ կազմելը, պետության կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանականի փոխելը, ինձ համար ոչ մի արժեք չունեն”,- այս մասին “168 ժամ” օրաթերթի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Խոսելով կուսակցությունների` քաղաքական քննարկումներ սկսելու առաջարկի մասին` նա նշել է, որ կուսակցություններն ակտիվանում են միայն ընտրություններից առաջ` առեւտրական տեսանկյունից ելնելով: Հարցին, թե ՀԱԿ-ը նույնպես կմասնակցի՞ այդ առեւտրին, նա պատասխանել է. “Իհարկե, բոլորը: Ես չեմ առանձնացնում:

Գնում է առեւտուր: Հիշո՞ւմ եք, չէ՞, որ խորհրդարանական ընտրություններին ստեղծվել էր մաքուր եւ ազատ ընտրություններին սատարող շտաբ, բոլորը եկան, ասացին` “մենք տեր ենք լինելու մեր քվեներին…”:

Երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, եւ բոլորը ստացան մաթեմատիկական նվազագույն թվերը, սկսեցին բացատրել, թե ինչու չստացվեց: Սա արդեն կրկնվում է 20 տարի: Ես հանգիստ խղճով ասում եմ` այն, ինչ եղել է, copy-paste արեք փետրվարին, կստացվի նույն արդյունքը: Մեր ժողովուրդը վաղուց հիասթափվել է մեր քաղաքական դաշտից եւ գործիչներից: Ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ քաղաքականության նկատմամբ կամ անտարբերություն է, կամ ուղղակի զզվանք: Այսօր ասպարեզում չկա մի քաղաքական ուժ, որը վայելում է ժողովրդի աջակցումը”,-ասել է Մեսրոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ