31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընթացք կտա Վահագն Խաչատուրյանին պատասխանատվության ենթարկելու հարցին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընթացք կտա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնի անհամատեղելիության պահանջների կատարման ապահովման, ինչպես նաև հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հետ կապված նրան պատասխանատվության ենթարկելու հարցին։

ՀՊՏՀ ռեկտորի թեկնածու Էդգար Ղազարյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում է ներկայացվել Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պաշտոնի անհամատեղելիության պահանջների կատարման ապահովման, ինչպես նաև հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հետ կապված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

2024 թվականի սեպտեմբերի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել են, որ այդ դիմումում նշված փաստական հանգամանքների հիմքով վարչական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հարցերը ենթակա են քննարկման Հանձնաժողովի իրավազոր նիստում («Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդված):

Քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի երկու թափուր տեղերը հնարավոր չի եղել լրացնել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ցուցաբերած գործողությունների հետևանքով, հանձնաժողովի հինգ անդամներից երկուսի պաշտոնները թափուր են, իսկ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը գտնվում է ամենամյա արձակուրդում, հետևաբար տվյալ պահին Հանձնաժողովը չունի իրավազոր կազմ, ինչի պատճառով խնդրին հնարավոր կլինի անդրադառնալ 2024 թվականի սեպտեմբերի 10-ից։ Այդ ժամկետից հետո դիմումում բարձրացված հարցերը և դրանց կապակցությամբ վարույթ հարուցելու հարցը քննության առարկա կդառնա 2024 թվականի սեպտեմբերի 10-ից հետո։

Էդգար Ղազարյան

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ