22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը չի կարող պարտվել , քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանը չի կարող պարտվել , քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է։

Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը ։
Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական ,իսկ  իրականում Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։
Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել,որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։
Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։
Բայց պետք է հասկանալ,որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է,այլ նաեւ ունի քաղաքակրթական  բաղադրիչ։
Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական,ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։
Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ,այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց,զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։
Առանձնահատուկ ցարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։
Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։
Սրան հակառակ Արեւմուտքն  ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա,բայց հաշվարկը սխալ է լինելու։
Ինչու՞…քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել,որ մարտահրավերներից  ավելի է համախմբում իր ռեսուրսները ՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։
Նույնը կարծում եմ կլինի նաեւ այս դեպքում։
ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։
Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։
Եվ Հայաստանի ներսում, եւ Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն Հայաստանի ու հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։
Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից,ՌԴ-ի հետ դաշնակցային,Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից» ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ