23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրադրությունը ծայրահեղ վտանգավոր է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը Մերձավոր Արևելքը հերթական փոթորիկի առաջ է կանգնեցրել:

Իրադրությունը ծայրահեղ վտանգավոր է, որովհետև հարձակման ակտն իրականացվել է Իրանի տարածքում:
Եղել են իրավիճակներ, երբ թվացել է, որ իրադարձությունները լայնամասշտաբ գործողությունների կվերածվեն, սակայն հետագայում իրադրությունը լիցքաթափվել է, բայց այս դեպքում պրոցեսները, կարծես, վատագույն սցենարով են զարգանում:
Իսրայելն ու նրա դաշնակիցներն էլ ամեն ինչ արեցին տարածաշրջանային պայթյուն ապահովելու համար, որի վերջին կաթիլն ու առանցքային պահն այն էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը կազմակերպեցին Իրանի տարածքում, երբ վերջինս իրանցիների պատվավոր հյուրերից էր և իր ներկայությունն էր ապահովել նորընտիր նախագահի երդումնակալության արարողությանը:
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` շատ դժվար է կանխատեսել, սակայն պետք է հասկանալ ու գնահատել դրա հետևանքները տարածաշրջանում և դրանից դուրս:
Հ.Գ. Հայաստանի պարագայում հնարավոր էսկալացիայի մաս դառնալու մասով իմաստ էլ չկա երկար վերլուծել: Այսպիսի իշխանության պարագայում ո´չ սպասելիք կա, ո´չ էլ ակնկալիք»  :
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ