Եթե թշնամուն հաջողվի այս փուլում լուծել հայտնի գյուղերի հարցը, ապա նրանց հաջորդ քայլը լինելու է ՀՀ ԶՈւ կրճատման պահանջը. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ գործող իշխանության ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված մանր ու միջին անտրամաբանական դեմքեր, իրենց կարճ ուղեղով փորձում են հիմնավորել բաներ, որ նույնիսկ թուրք-ադրբեջանական դիվանագիտական ճակատի մտքով անգամ չի անցել, որ այս կամ այն երևույթը կարելի է նման կերպ հիմնավորել:
Պարզ է, որ «Տանք, որ Ադրբեջանը չհարձակվի» բանաձևը ի նպաստ Հայաստանի չի՛ աշխատել, չի՛ աշխատում, և չի՛ աշխատելու: Դրանում բազմիցս համոզվել ենք, սկսած Գորիս-Կապան ճանապարհը հանձնելուց, վերջացրած ռազմական գաղտնիք հանդիսացող ականապատ դաշտերի քարտեզների նվիրումով:
Եթե թշնամուն հաջողվի այս փուլում լուծել հայտնի գյուղերի հարցը, ապա նրանց հաջորդ քայլը լինելու է ՀՀ ԶՈւ կրճատման պահանջը, և այդ նույն անտրամաբանական դեմքերը, իրենց էվրիստիկ ալգորիթմներով փորձելու են հիմնավորել, որ մեզ բանակ պե՞տք է, բանակը կրճատենք, որպեսզի թուրքը Էջմիածին չմտնի»: