26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրամը կուռք մի դարձրեք

Արհամարհենք դրամը և փառքը: Այս կրքերից ազատվածը ազատ է բոլոր մարդկանցից, նա առավել հարուստ է արքայական պատմուճան հագնողից: Չե՞ս տեսնում արդյոք, թե որքան չարիք է լինում դրամի պատճառով: Չեմ ասում, որքան ագահությունից, այլ որքան՝ փողի կրքոտությունից: Օրինակ, մեկը փող է կորցրել և հիմա ապրում է մի կյանքով, որ մահվանից ավելի անտանելի է: Ինչի՞ համար ես սգում, ով մարդ, ինչի՞ համար ես լացում, արդյոք նրա համա՞ր, որ Աստված ազատեց քեզ ավելորդ հոգսերից: Այն բանի՞ համար, որ էլ չես նստում ահ ու դողի մեջ:

Եթե մեկը քեզ նստեցներ իր գանձի մոտ և հրամայեր գիշեր ու ցերեկ այն հսկել, դու կդժգոհեի՞ր դրա համար և կտրտնջայի՞ր: Բայց երբ դու ինքդ ես քեզ կապել անտանելի կապանքներով, էլ ինչո՞ւ ես սգում, որ արձակվել ես այդ կապանքներից:

Տերն ասաց «Երանի հոգով աղքատներին» (Մատթ 5:3): Մտածիր, թե ինչպիսի օրհնության կարժանանաս Աստծո կողմից, եթե այդ բանը գործով ցույց տաս: Նա մեզանից պահանջում է մի բան, որպեսզի ամեն ինչի համար Աստծուն գոհություն հայտնենք և ամեն բան ավելիով ունենանք:

Օրինակ, եթե կորցրել ես 100 ոսկի, գոհացիր Աստծուց և Իրեն դիմելու ու գոհություն հայտնելու համար դու ավելին կստանաս: Եվ սատանան էլ վնասում է մեզ ոչ այն բանի համար, որ հափշտակի մեր ունեցվածքը, քանի որ նա գիտի, թե այդ բոլորը ոչինչ են, այլ որպեսզի այդ բանի միջոցով մեզ ստիպի արտահայտել մի ինչ-որ աստվածհայհոյություն:

Այսպես և Հոբ Երանելուն նա ցանկանում էր զրկել ոչ միայն ունեցվածքից, այլև՝ դարձնել նրան աստվածհայհոյող: Երբ չարը զրկեց Հոբին իր ունեցվածքից, տես, թե ինչ ասաց կնոջ միջոցով. «Աստծուն հայհոյիր ու մեռիր» (Հոբ 2:9):

Բայց դու, ով չարք, նրան զրկեցիր ամեն ինչից, «Ես ամեն բանին չէի ձգտում, ինչ-որ արեցի,- ասում է նա,- այլ ես ձգտում էի այս բոլորի միջոցով Հոբին զրկել Աստծո օգնականությունից՝ Նրա դեմ տրտունջ հարուցելու միտումով, սրա համար է, որ նրան զրկեցի ունեցվածքից, իսկ եթե այդ բանին չհասնեմ, Հոբը ոչ մի վնաս չի կրի, այլ ավելի մեծ օրհնության կարժանանա»: Տեսնո՞ւմ ես, որ չար ոգին գիտի, թե ինչպիսի վնասներ են լինում նման անհամբերությունից: Դրա համար էլ նա նման խարդավանքներ էր նյութում Հոբի դեմ:

Ես չեմ դատում նրանց, ովքեր ունեն տներ, դաշտեր, դրամ, ծառաներ, և այլն: Այլ միայն ցանկանում եմ, որ նրանք իմաստությամբ և պատշաճ կերպով վարվեն՝ տիրոջ պես, այլ ոչ թե՝ ստրուկի, այսինքն՝ տիրել հարստությանը և թույլ չտալ, որպեսզի այն տիրի մեզ վրա, օգտագործել այն, բայց չչարաշահել:

Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ