25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլորին էլ ասելիք ունենք՝ շատ ծանր. մեզ զսպում ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության. Արտակ Զաքարյան

Փաշինյանի իշխանության կողմից իրագործվող հակապետական քայլերն այն աստիճան են սրված ու ցցուն, որ հանրությունն արդեն ընդդիմադիր ուժերից առավել է տրամադրված ընդդեմ այս իշխանության, ավելին՝ իրավիճակն այն աստիճան լարված է, որ ոստիկանությունն անգամ ի զորու չի լինելու կառավարել հանրային տրամադրությունների պայթյունը, հետևապես, որպեսզի երկիրը քաոսի չվերածվի, անհրաժեշտ է, որ ազգային ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան առաջնորդել այդ գործընթացը դեպի օրինական ճանապարհով իշխանափոխություն՝ ընդունված միջազգային և իրավական նորմերով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հանրային տրամադրությունների փոփոխությունների մասին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Սրանք դեռ իներցիայի ուժով կառավարում են երկիրը. իրենց թվում է՝ իրենք կարողացել են մարսել Արցախի կորուստը, մեր՝ Հայաստանի Հանրապետության խոցելիությունը, սակայն այդպես չէ, ոչինչ էլ չեն մարսել, ոչինչ էլ չեն կարողանալու մարսել, որովհետև դրանք ֆունդամենտալ սխալներ ու դավադիր գործողություններ են, որոնք ականապատել են Հայաստանի Հանրապետության քաղաքական ապագան։ Սրանք վիճակն այնքան են վատացրել, որ նույնիսկ հաջորդ ազգային և պրոֆեսիոնալ իշխանության համար շատ դժվար է լինելու բավարարել մեր ժողովրդի կենսական պահանջմունքները»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ ժողովրդին հիշեցնելով՝ Հայաստանում իշխանափոխությունն էականորեն նվազեցնելու է պատերազմի հավանականությունը՝ ի հեճուկս փաշինյանական իշխանության ու նրանց սատարողների այն պնդումների, թե նոր իշխանությունը պատերազմը կբերի Հայաստան։

«Պատերազմը հավանական է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն ու նրա դավաճանության գործակիցներն իշխանություն են»,– ասաց Զաքարյանը։

ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի հայ ժողովրդի ճակատագիրը, ուստի պետք է գնա, քանի որ պարտված է, քանի որ նրա պարագայում անհնար է ունենալ միջազգային երաշխավոր ուժեր՝ մեր անվտանգության համար՝ հատկապես, որ Փաշինյանը Հայաստանի անվտանգությունը հասցրել է զրոյական մակարդակի։

«Հայ ժողովրդին ստեղծված վիճակում միակ բանը, որ պետք է անի, իշխանության սահուն փոփոխությունն է։ Ւնքն էլ ինչ անի, որ ապացուցի՝ գործում է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ»,- ասաց Զաքարյանը։

Դիտարկմանը՝ հանրության սպասելիքն առավելապես ընդդիմադիր ուժերից է, Զաքարյանն արձագանքեց՝ դա ճիշտ է, և այստեղ է, որ առողջ ազգային ուժերը պետք է սեղանին դնեն ազգային օրակարգ, հանրությունն էլ պետք է հրաժարվի «նախկինները չլինեն, ով ուզում է լինի» խոսույթից։

«Նախկիններն այս պետության քաղաքական հարստությունն են, լավն են, վատն են, մի բան սխալ են արել, մի բան՝ ճիշտ, միևնույն է, նրանց գործունեությունը պետության համար գոյաբանական սպառնալիքներ չի բերել»,- ասաց Զաքարյանը՝ ընդգծելով՝ այն քաղաքական ուժերը, որոնք առաջ են տանում «ոչ նախկին, ոչ ներկա» խոսույթը և տարածում, գործում են այս իշխանության դաշտում։

«Համախմբում է պետք։ Այո, մենք բոլորին էլ ասելիք ունենք՝ շատ ծանր մեղադրանք, բայց մեզ զսպում ենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց Զաքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Աղավնի Սուքիասյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ