26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննախադեպ. Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, թքում վրան, իջեցնում են տաբատը … իրավապաշտպան /Տեսանյութ/

168.am -ը գրում է, որ փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքացի Սամվել Վարդանյանը, հանրային տրանսպորտում տեսնելով Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանել էր «դավաճան վիժվածք», ինչից հետո պատգամավորը հարձակվել էր վերջինիս վրա:

Ավելի ուշ ոստիկանությունը, սակայն, Սամվել Վարդանյանին էր ձերբակալել խուլիգանության կասկածով, ապա տարածվեց Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, և քաղաքացին 72 ժամով տեղափոխվեց ՁՊՎ: Հենց Ձերբակալվածների պահման վայր գնալու ճանապարհին էլ փաստորեն Սամվել Վարդանյանը ենթարկվել էր դաժան ծեծի:

Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով մի խումբ պատգամավորների հետ ՁՊՎ-ում տեսակցել էր Սամվել Վարդանյանին, իր ֆեյսբուքյան էջում զարհուրելի մանրամասներ էր հայտնել:

«Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:

Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել, ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր»,- մասնավորապես գրել էր Թագուհի Թովմասյանը:

Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը դեպքի առնչությամբ ասուլիս են հրավիրել «Հենարան» մամուլի ակումբում:

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ վերջին անգամ երեկ գիշերը՝ 23:45-ին են տեսել Սամվելին, ինչից հետո նրան տեղափոխել են ՁՊՎ, և Պարույր Սևակի փողոցից մինչև Էրեբունի ճանապարհին գիշերը տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն: Դաժան ծեծի է ենթարկվել մարդ, ով ամբողջովին պետության պաշտպանության ներքո է գտնվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ