20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ավինյանին էլ Սիսի գրեք, որ տեսնի. Հայկ Մարությանին զրկեցին մանդատից

Քիչ առաջ Երևանի ավագանու արտահերթ նիստին ներկայացավ ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ հայտարարեց «Մեզ եք հանում, որովհետև ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը, ա՛յ դրա համար եք հեռացնում, թե չէ՝ օրենք, բացակայություն, լոլոներն են: Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով ու դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ իրավունքը տվել»: Հիշեցնենք, քննարկվում է Մարությանին մանդատից զրկելու հարցը: Ավելի վաղ դադարեցվել էին Նարինե Հայրապետյանի լիազորությունները:

«Տեսե՞լ եք քաղաքի վատ վիճակը. մարդիկ ինձ ասում են՝ պարոն Մարության, էս ի՞նչ ա կատարվում, ասում եմ՝ ինչի՞ եք ինձ ասում, մենք չենք իշխանությունը, խնդրում եմ նամակ գրեք քաղաքապետարանին, Ավինյանին էլ Սիսի գրեք, որ տեսնի»,-նկատեց Մարությանը, փաստորեն վերջին անգամ ելույթ ունենալով որպես Երեւանի ավագանու անդամ:

Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ