Արևմուտքից Նիկոլին զանգել, ասել են՝ ոնց բերել ենք, տենց էլ կտշենք, ՌԴ-ն չպետք է ճանապարհը վերահսկի
«Զիմզիմովը» սաղ պարերը պարել է, հիմա էլ Սահմանադրություն է փոխում, ուզում է Հայաստանը դարձնել «Էրմենիստան»։ Ի՞նչ անկախություն, նա Հայաստանը սարքում է մեծ թուրքական աշխարհի ծայրագավառ, բա թող էրդողանի դեմ խոսի անկախության, թուրքական ժխտողականության մասին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, որ եռակողմ պայմանագրի 9-րդ կետով նշված է, որ Սյունիքով ճանապարհը պետք է ՌԴ ԱԴԾ-ն վերահսկի և ՀՀ-ից հնչող հայտարարություններին, Շարմազանովը նշեց, որ ՌԴ-ի հետ այս հակամարտությունը շատ վտանգավոր է հայստանի համար․
«Ճաշը Նիկոլն է եփել, ջառմեն մենք ենք քաշելու, ինձ հայտնի չէ մի պետություն, որը G7-ի անդամ չէ ու ՌԴ-ի հետ հարաբերություններում փորձի ֆռռացնել, գցել, ազնիվ չլինի ու չպատժվի, նայեք Վրաստանին, Ուկրաինային ու Հայաստանին։ «Ինչ կարելի է Զևսին», չի կարելի եզին, մեծ տերությունների հետ գեղցի շուստրիությունը չի մարսվում։ Արևուտքից քաղաքական պապաները Նիկոլին զանգել, ասել են՝ քեզ ո՞վ է թողել Սյունիքով ճանապարհների վերահսկողությունը ռուսներին տաս, մենք ենք քեզ բերել, մենք էլ կտշենք, վիզդ կկտրենք, ռուսները չպետք է վերահսկեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
24news.am