22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ այլևս ելք չկա, ստիպված ես լինում դառնալ Աստծուն. Մեծերը Աստծո մասին

«Ես համոզված եմ, որ ավետարանական զորությունը, որ հեռու է հարկադրանք լինելուց, մեզ համար միանգամայն նոր հարավորություն է բացում: Առաջին տեղում է դրվում քրիստոնեական հիմնական արժեքը՝ մարդու արժանապատվությունը՝ սրբազան և անկապտելի արժանապատվությունը, որով օժտված է մարդը՝ որպես Աստծո որդի և որպես Քրիստոսի եղբայր կամ քույր և դրանով իսկ՝ մեր եղբայրը կամ քույրը»:

Մի անգամ, երբ արգենտինացի հանրահայտ գրող Պերես Էսքիվելին հարցնում են՝ թե երբիրեն 1977-ին բանտ նստեցրին Արգենտինայի կառավարությանը հակադրվելու համար, ի՞նչըօգնեց նրան դիմանալու կալանքին և կտտանքներին, նա պատասխանում է.

«Ինձ շատ օգնեց աղոթքը: Ինչպես նաև հավատը, որի ըմբռնումը տանջանքների և ցավի միջոցով եկավ: Հաճախ հավատի այդ գիտակցումը չափազանց բացարձակ է և ոչ իրական, և ահա ցավի ու տանջանքների մեջ, գործնականում, երբ ելք չկա, սկսում ես իսկությամբ ընկալել հավատը և ապրել հավատով: Բայց դա շատ դժվար էր: Այդ շրջանում ես շատ հարցեր ունեի, քանզի նրանք, ովքեր կտտանքների էին ենթարկում ինձ, իրենք իրենց նույնպես քրիստոնյա էին կոչում: Եվ բոլոր հանցանքները նրանք կատարում էին հանուն, այսպես կոչված, արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության, պաշտպանության:

Մյուս բանը, որ ինձ համար շատ դժվար էր հասկանալ, որ և երկար ժամանակ չէի կարողանում ընդունել, Քրիստոսի Խոսքն էր, որ նա արտաբերեց խաչի վրա. «Հա՛յր, ների՛ր նրանց, նրանք չեն հասկանում՝ ինչ են անում»: Ինձ շատ ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայի, որ Նա նույնն է ասում նաև նրանց մասին, ովքեր ինձ և ուրիշ շատերին էին տանջում, նրանց, ովքեր չէին հասկանում, որ տանջում են իրենց սեփական եղբայրներին և քույրերին»:

« …Ինձ անհրաժեշտ է ներքին խաղաղություն և աղոթքի անդորրություն, որպեսզի լսեմ, թե ինչ է խոսում իմ Տեր Աստվածը: Նա խոսում է սիրո զորության մասին՝ մեր կյանքում և մեր ժամանակի պատմության մեջ: Հանուն առ Քրիստոս և առ մարդկություն ունեցած մեր հավատի՝ մենք պետք է ներդնենք մեր համեստ ջանքերը, որպեսզի աշխարհը դարձնենք ավելի մարդասիրական և արդարացի: Ես հաստատ համոզված եմ, որ այդպիսի աշխարհն իրագործելի է»:

Պերես Ադոլֆո ԷՍՔԻՎԵԼ – (ծնվել է 1931թ.), արգենտինացի գրող, քանդակագործ և ճարտարապետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1980)` «որպես մարդու իրավունքի համար մարտնչող մարտիկ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ