«Հրեշացման այն պրոցեսը, որը սկսվեց Ղարաբաղում ….»

«Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքը միմյանց կապող հիմնական գործոնը ամբողջապես եղել է Արցախը, անգամ ավելին կարող ենք ասել, որ անկախության տարիներին միակ ձեռքբերումը եղել է Արցախի ազատագրումը և բանակի ստեղծումը, իսկ մնացած առումներով կարող ենք արձանագրել լիակատար սննկացած իրավիճակ»,-այսօր «Բերձորյան դեպքերի ազդեցությունը հասարակական ընկալումների վրա» քննարկման ժամանակ ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Նա նկատեց, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած ` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշումից հետո կտրուկ իրավիճակի փոփոխություն է եղել, չնայած այն բանին, որ բազմիցս ասվել, որ ԵՏՄ-ը մտնում ենք Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար, , բայց եղավ անվտանգության անկում Հայաստանում․ «Անգամ վտանգը, որը թևածում է մեր տներն է մտել, նկատի ունեմ Գյումրիի դեպքերը և այդ վտանգի թևածող վտանգը հստակ արտահյտվեել Եվրասիական տնտեսական միություն մտնելուց այն պահանջներով, որը դրվեց Հայաստանի առաջ Նազաբաևի հայտնի ելյութում»։
Նրա խոսքով ըստ այդ պատակերցումների Արցախը համարվում է Հայաստանից դուրս և լիակատար կերպով տարանջատվում է Հայաստանից։ «Սրա մասին խոսելու, քննարկելու, իրազեկելու նպատակով որոշել էինք ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ։ Համնեանյդեպս ՀՀ-ում ն անցկացված ավտոերթերը չեն վտանգել Հայաստանի անվտանգությունը, սպասել, որ նման բան կլիներ Որցախում, որևէ հիմք չկար»։
Բերձորում տեղի ունեցած դեպքերը Չուքսզյանի համոզմամաբ բացահայտեցին հասարակության լայն զանգված այն մտավախությունը վտանգը, որ փորձում են Հայաստանի և Արցախի միջև իրական պատնեշ ստեղծել։ «Առաջին անգամ շոկային ձևով հասարակությունը տեսավ, որ ստեղծվում է չիանական պատնեշ Արցախի և Հայաստանի միջև։ »։ Չուքասզյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ավտոերթից երկուշաբաթ առաջ ատելության քարոզ էր տեղի ունենում ամբողջ Արցախում․ «Հրեշացման այն պրոցեսը, որը սկսվեց Ղարաբաղում հստակորեն արտահայտվեցին հեռուսատատեսային հաղորդումներով, հանդիպումներով»։