16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հմայակը չի մնա առանց կոշիկ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, երեկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ վերջին ժամանակներս ուղիղ շփում չունի։

“Ընդգրկված չլինելով ԲՀԿ խմբակցության մեջ՝ ես այժմ կարող եմ լիարժեք չեզոքության եւ անկողմնակալության դիրքերից մասնագիտական գործունեությամբ զբաղվել:

Ես այդ կուսակցության հետ որեւէ ընդհանուր ծրագիր չունեմ: Գոնե այս փուլում հակված չեմ զբաղվելու ներկուսակցական հարցերի քննարկմամբ: Ավելի շատ հետաքրքրված եմ աշխարհաքաղաքական զարգացումներով: Սպասում ենք աշնանը՝ նախագահական ընտրություններից առաջ Քաղաքագետների միության կողմից կատարվելիք աշխատանքները սկսելուն”,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ հատուկ շփումներ չունի ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ քաղաքական որեւէ ուժի հետ”,- գրում է թերթը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ