01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուտ “խաբարներով” ինտրիգ չսարքել. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են,  որ գնալով խորանում է լարվածությունը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերություններում:

Ըստ լուրերի` նրանց հակասությունը սկիզբ է առել մայիսի 6-ին կայացած ընտրական գործընթացների ժամանակ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը չի աշխատել Դալլաքյանի համար:

Ավելին, Դարբինյանը անուղղակի խոչընդոտել է Դալլաքյանի բնականոն ընտրական քարոզարշավին: Դրա հետեւանքով նրանց հարաբերությունները քաղաքական հակասություններից տեղափոխվել են անձնական դաշտ:

“Ժողովուրդ”-ի հարցը, թե ինչով է պայմանավորված Դարբինյան-Ղալլաքյան լարվածությունը, Վանաձորի քաղաքապետին զարմացրել է. “Այ քեզ նորություն, ո՞ւմ է պետք ինտրիգ ստեղծել: Ես ոչ մեկի հետ էլ վատ հարաբերության մեջ չեմ: Ով սուտ խաբարներ է տարածում, նրանց էլ հարցրեք”: Այնուհետեւ նա հերքել է այն տեղեկությունը, ըստ որի` ինքը խոչընդոտել է Դալլաքյանի “ընտրական գործողություններին”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ