Անհրաժեշտ է բեկումնային զարգացում. վարչապետը ԱԺ-ին ներկայացրեց կառավարության ծրագիրը
Խորհրդարանին կառավարության ծրագրի ներկայացմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է բեկումնային զարգացում: Վարչապետի խոսքով, տնտեսության եւ ինստիտուցիոնալ կառույցներում ունենք մարդկային չիրացված ռեսուրս, որը պետք է օգտագործել:
Տնտեսական քաղաքականության մեջ առաջարկվող արմատական բեկումը, վարչապետի խոսքով, այն է, որ այսուհետ պետությունը պատասխանատու է ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլեւ մասնակցելու է արդյունաբերության ճյուղային զարգացմանը:
Վարչապետը ներկայացրեց կառավարության գործունեության ծրագրի գերակայություններն ու դրանց լուծման ուղիները:
Կառավարությունը նախատեսում է 100 հազար աշխատատեղերի ստեղծում, ծնելիության խթանում, կրթության հասանելիության ապահովում: Վարչապետի խոսքով, յուրաքանչյուր առաջին դասարանցու տրամադրվելու է համակարգիչ, վերանայվելու է բուհական կրթական համակարգը՝ աստիճանաբար վերացնելով բուհական ընդունելության քննությունները : Բուհ ընդունվելը, Տիգրան Սարգսյանի խոսքով, կլինի հեշտ, ավարտելը` դժվար: