Ադրբեջանահայերին հայերից չպետք է առանձնացնել
“Ադրբեջանի իշխանությունը ցեղասպանություն իրականացրեց իր քաղաքացիների նկատմամբ և 1988թ.-ին Հայաստանը հանդիպեց փախստականների մեծ հոսքին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Այսօր Հայաստանում 366 հազար փախաստական է ապրում, որը կազմում է Հայաստանի բնակչության 10 տոկոսը: Այդ փախստականների վիճակը, ըստ Այվազյանի այնքան էլ հեշտ չէ: Իրավական, քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրներն են անհնագստացնում փախստականներին: Աշխատանք չունեն, մոտ 1000 փախստական բնակարան չունի, ինչ համար 50 մլն ԱՄՆ դոլար է պետք: “Մի խոսքով ադրբեջանահայերը անմարդկային պայմաններում են ապրում”,-ասաց նա:
Բացի այս ամենից, վերջին ժամանակահատվածում ԶԼՄ-ների միջոցով հակաքարոզչություն է տարվում, թե իբր ադրբեջանահայերն ատում են հայերին: Նրա խոսքով, եթե մի հանցագործություն է կատարվում ու ազգանունը Սարկիսով կամ Կասպաորվ է լինում, անընդհատ շահարկում են` մեղավորը փախստական է: “Հարկավոր է զսպել այդ տեսակետները: Մեր ժողովրդի շահերից չի բխում անընդհատ առանձնացնել ու մատնանշել ադրբեջանահայերի հանցավոր արարքները կամ հանցագործությունները բարդել նրանց ուսերին”,-ասաց Այվազյանը: