Կառավարիչը Ստալինի վերաբերյալ բարբաջում էր, և դա ուներ մեկ նպատակ. Մոսկվա գնալուց և մայիսի 9-ի Հաղթանակի տոնից առաջ, նոր հակառուսական ալիք բարձրացնելն էր․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ Պրահայում, կառավարիչը Ստալինի վերաբերյալ բարբաջում էր, և դա ուներ մեկ նպատակ. Մոսկվա գնալուց և մայիսի 9-ի Հաղթանակի տոնից առաջ, նոր հակառուսական ալիք բարձրացնելն էր: Նա փորձ արեց հաղթանակի սիմվոլ հանդիսացող Ստալինի կերպարը նվաստացնել (այդ հեքիաթը, որ նա ընկած է եղել օգտագործել են լիբերալ գործակալները, Ստալինին վարքաբեկոլու համար), փորձ արեց նաև հարցականի տակ դնել Ստալինի կարևորագույն դերը Հայրենական մեծ պատերազմում, և դա անում է Պրահայում, այսինքը Եվրոպայում, այն Եվրոպայում, որ մի քանի օրում ծնկի իջավ ֆաշիստական Գերմանիայի առջև: Եթե դուք մտածում եք, որ նա միամտորեն դա արեց, չարաչար սխալվում եք, նա և նրա տերերը շատ լավ գիտեն ՌԴ նախագահ, Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Ստալինի անձին, և նրա պատվերված արարքը հստակ ուղված էր Պուտինին: Բայց ուզում եմ հիսթափացնեմ նրան, դու մնացիր քո պրիոմի տակ, քանզի քեզ վաղուց բոլորը լավ ճանաչում են, և գիտեն քո տերերին, ուստի դրանից ելնելով քեզ վաղուց մարդա տեղ չեն դնում և քո ասածները им до лампочки или до фени, նենց, որ քեզ մի տուր պատերով, որ տերերիդ հաճոյանաս: Ավելի քան 100 տարի անց, արևմուտքի տարվող քաղաքականությունը չի փոխվել, փոխվել են միայն գործող դեմքերը և անունները: Ցավալի է, բայց նաև փաստ, չի փոխվել հայերի վերաբերմունքը դեպի արևմուտք՝ իմանալով նրա կեղծ և երկակի ստանդարտներ պարոնակող իրողությունը: Վերջում տեղադրեմ, թե ինչ է ասել Ստալինը՝ Արևմտյան Հայաստանի մասին.
«Այդ այն դրախտային անկյունն է, որը երկար տարիներ Արևմուտքի ագահ դիվանագիտական իղձերի և Արևելքի արյունոտ վարչական մարզանքների առարկա է ծառայել (և շարունակում է ծառայել)։
Հայերի ջարդեր ու կոտորած, մի կողմից բոլոր երկրների դիվանագետների փարիսեցիական պաշտպանություն, որպես նոր կոտորածի քողարկում մյուս կողմից, իսկ դրա հետևանքով արյունաշաղախ, խաբված ու ստրկացած Հայաստան, -ո՞ւմ ծանոթ չեն «քաղաքակիրթ» տերությունների դիվանագիտական «հերոսությունների» այդ սովորական պատկերները։
Հայաստանի զավակները, իրենց հայրենիքի հերոս պաշտպանները, բայց բնավ ոչ հեռատես քաղաքագետները, որոնք շատ անգամ են խաբվել իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչների կողմից – չեն կարող այժմ տեսնել, որ դիվանագիտական կոմբինացիաների հին ուղին Հայաստանի ազատագրության ուղին չէ….». Իոսիֆ Ստալին
Պրավդա 227.
31 դեկտ 1917.
Նկարը. Երևան, 29 հոկտեմբեր, 1950 թվական»: