ՀՅԴ-ն լավատես չէ. 5 տարվա մեջ կառավարությունն ինչպե՞ս է ներդաշնակեցնելու մարդն ու բնությունը
“Դա տարիներ շարունակ չլուծված խնդիր է եւ չեմ կարծում, որ առաձին վերցված մի երկրում դա հնարավոր է լուծել: Եթե դուք դա կարողանաք անել, իսկապես լավագույն կառավարությունը կլինեք աշխարհում, որը ես ցանկանում եմ: Բայց այդքան լավատես չեմ, որ դուք հինգ տարվա մեջ մարդը եւ բնությունը կներդաշնակեցնեք: Իսկ եթե դա չեք կարողանալու անել, որը դժբախտաբար կանխատեսելիէ , ինչո՞ւ եք ներառել այս ձեւակերպումը Ձեր ծրագրի մեջ”,-այսօր կառավարության ծրագրի ներկայացմանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինիս վարչապետից հետաքրքրվեց, թե, թե ինչու են կառավարության ծրագրում համամարդկային գլոբալ խնդիրները որպես գերակայություն ներառվել, օրինակ` մարդու եւ բնության ներդաշնակ զարգացումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, ընդհանրապես,ցանկացած ծրագիր պարունակում է գաղափարախոսական դրույթներ եւ համամարդկային սկազբունքներ: “Եթե մենք ծանոթանում ենք կուսակցությունների ծրագրերին , ապա տեսնում ենք, որ այնտեղ նույնպես այդպիսի վեհ գաղափարներ կան: Շատ հաճախ այդ ծրագրերն արժանանում են մեղադրանքի, որ իրատեսական չեն: Բայց դա չի նշանակում, որ այդ սկզբունքները չպետք է ֆիքսվեն եւ չպետք է ցույց տրվի այն նպատակը, որին մենք ձգտում ենք”,-հայտարարեց վարչապետը ու հավելեց.” Ցանկացած քաղաքացի իրավունք ունի երջանկության եւ ինքը պետք է ունենա հնարավորություն իր երջանկությունը կերտելու”:
Անդրադառնալով ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկմանը, թե կառավարության ծրագիրը մշուշոտ է, Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ՀՅԴ-ն էլ հնարավորություն ուներ օգնելու կառավարությանը հստակեցում մտցնելու հարցում: Վարչապետն ասաց նաեւ, որն կառավարոեււթյունը բաց է համագործակցության համար: