15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ձմեռը հանելու կառավարություն է. Ալիկ Արզումանյան

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը ցանկանում էր կառավարության ներկայացրած ծրագրի մեջ աղյուսակներ ու թվեր տեսնել, բայց, ինչպես ինքն ասաց, այսօր խորհրդարանում, ներկայացված փաստաթուղթը բարի ցանկությունների, լավ մտադրությունների հռչակագիր է:

“Պետք է դառնա, պետք է կատարվի, անվճար տրամադրվելու է, ընդլայնվելու է, ստեղծվելու է,  ապահովվելու…”, – Ալեքսանդր Արզումանյանն առանձնացրեց կառավարության ծրագրի  դրույթների դեկլարատիվ բառերն ու հավելեց.”Դուք բերել եք մի անմեկնելի ծրագիր, սա շատ սիրուն, բարի ցանկությունների, մտադրությունների հռչակագիր է: Դա երևում է տեքստից, նման ձեւակերպումներով ի՞նչ կարելի է քննարկել”:

Դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, Ալիկ Արզումանյանը նկատեց, որ նա նորանշանակ վարչապետ չէ եւ փորձ ունի, իսկ ֆինանսակաան բլոկի նախարարները կարող էին ավելի հիմնավորված ծրագիր ներկայացնել, այլ ոչ թե նման կենացներով մի փաստաթուղթ:

“Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, և կնունքի ու քեֆերի սեղաններին նման արտահայտություններ ու ցանկություններ ամեն օր հնչում են”,- ասաց ”Ժառանգության” պատգամավորը : Ալիկ Արզումանյանը հայտարարեց, որ ներկայացված ծրագիրը ժամանակավոր կառավարության ծրագիր է, այսպես ասած, ձմեռը հանելու կառավարության ծրագիր:

Կառավարության ծրագրի նկատմամբ նման վերաբերմունքն, ըստ Արզումանյանի, պայմանավորված է հանգամանքով, որ 2013-ի նախագահական ընտրութւոններից հետո ձեւավորվելու է նոր կառավարություն: “Սպասենք, գարուն կգա, նոր կառավարություն կլինի”,-նկատեց Ալիկ Արզումանյանը` հավելելով, որ դեմ է քվեարկելու, թեեւ քաջ գիտակցում է, որ ներկայացված ծրագիրը կընդունվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ