15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը. Է. Նալբանդյան


 

Ռիո դե Ժանեյրոյում  երեկ մեկնարկեց ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը:

Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Այս ձեւաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարեւորագույն միջոցառում:

ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  Henaran.am -ին տեղեկացրին, որ  գագաթաժողովին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում անդրադարձավ կայուն զարգացման եւ բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսեց տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներառված էր 1992թ. գագաթաժողովում եւ դրան հաջորդող 20 տարիների ընթացքում ջանքեր է գործադրել  հնարավորինս իրականացնելու առաջին գագաթաժողովի հռչակագրից բխող պարտավորությունները:

1994թ.-ից սկսած Կայուն Զարգացման տեսությունը եւ կիրառությունը ներառված են մեր համալսարանների կրթական ծրագրերում:

2002թ.-ին Հայաստանի կառավարությունը հիմնեց Կայուն Զարգացման Ազգային Խորհուրդ, իսկ այնուհետեւ՝ Կայուն Զարգացման Ծրագրի Գործողությունների Համակարգման Խորհուրդ:

2011-ին ստեղծվեց Ազգային Համակարգող Կոմիտե՝ այս գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը նախապատրաստելու համար, որը հանգամանալից աշխատանք անցկացրեց, մշակեց եւ ակտիվ հանրային քննարկումներից  հետո այս կարեւոր հանդիպման նախօրեին հրապարակեց «Ռիո+20» Հայաստանի Ազգային Գնահատման Զեկույցը:

Այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի եւ արձանագրությունների եւ այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

Այս գագաթաժողովի շրջանակներում հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների եւ առաջատար համալսարանների հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ նվիրված  կայուն զարգացման ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությանը, որը բավական արդյունավետ ընթացք է ունեցել:

«Հազարամյակի հռչակագրի կարեւոր մաս նվիրված է անվտանգության եւ կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:

Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլեւ կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:

Այսօր, մենք ականատես ենք հարեւան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը եւ զարգացմանը», – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

«Ռիո+20» գագաթաժողովի փոխնախագահ, ի թիվս այլ երկրների, ընտրվել էր եւ Հայաստանը, եւ այդ կապակցությամբ գագաթաժողովի նստաշրջանը հաջորդաբար վարում էր նաեւ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ