29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Շատ ավելի ցավալի կլիներ, եթե Արցախի իշխանությունները համակարծիք լինեին Արցախի հանձնման գաղափարի հետ». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը  նշեց, որ ԳՄ նիստում քննարկված հիմնական հարցը վերաբերում էր Արցախի՝ արդեն մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակմանը, որի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։

Ներկայացնելով հայտարարության տեքստը, Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հրապարակի բոլոր այն պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք արել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։

Լրագրողի հարցին՝ իրատեսակա՞ն են համարում, որ Նիկոլ Փաշինյանը կհրապարակի իր տված խոստումները, Հայկ Մամիջանյանը նախ պատասխանեց՝ այն, որ իշխանությունն իր ձեռքերը լվացել է Արցախից, դրա մասին բազմիցս են բարձրաձայնել ընդդիմադիրները։

«Նոյեմբերի 9-ից հետո՝ սկսած Սյունիքում զորքերի հետքաշումից, հիշեցնեմ՝ 2018 թվականին հակառակորդ պետության հետ դավադիր՝ չկրակելու պայմանավորվածությունը, հանդիսանում է  հստակ հակապետական, հակահայկական, դավադիր պայմանավորվածություն։ Նման պայմանավորվածությունների օրինակները շատ-շատ են»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով 168.am-ի հարցերին՝ որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասությունները, անգամ եթե այդպիսիք եղել են, հրապարկային մեղադրանքների հարթություն չեն տեղափոխվել, ինչպես հիմա, ի՞նչ հնարավոր ռիսկեր ու սպառնալիքներ կարող է պարունակել այսօրվա հակադրությունը և ինչո՞ւ դա հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը չի փորձում խնդիրները լուծել աշխատաքային կարգով, ոչ հրապարկավ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ այս պայմաններում տեսակետների տարբերությունը գուցե միակ փրկօղակն են երկու հայկական հանրապետությունների գոյատևման համար։

«Շատ ավելի ցավալի կլիներ, եթե Արցախի իշխանությունները համակարծիք լինեին Արցախի հանձնման գաղափարի հետ։ Ուստի կներեք բայց այս պարագայում մեզ համար նորություն չեն Հայաստանի կառավարիչների մոտեցումները Արցախի և Հայաստանի անվտանգության հարցում և շատ ուրախալի է, որ Արցախի ժողովուրդը մի քանի հանրահավաքներով և Արցախի իշխանությունները հստակորեն ֆիքսել են այն կարմիր գծերը, որոնց անցումը թույլ չեն տալու որևէ մեկին, այդ թվում՝ ՀՀ այսօրվա իշխանություններին։

Աշխատանքային կարգով լուծման հետ կապված՝ պիտի հիշեցնեմ, որ մեր ստարտեգիական դաշնակցի և գործընկերների հետ Փաշինյանի վարչախումբը միշտ էլ գործել է ցուցադրական, հրապարակային մոտեցմամբ»,- շեշտեց նա։

Հարցին էլ, թե ինչպե՞ս եք գնահատում Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած այսօրվա միջադեպն ու առհասարակ իշխանությունների կողմից վերջին շրջանում քաղաքական մրցակիցների նկատմամբ իրականացվող վերջին ճնշումները, նա պատասխանեց, որ այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, ընկալում է որպես վերջին «խռխռոց», ինչն իրենց վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ