06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Չարորակ նորագոյացություններն աճել են 2-4 տոկոսով

Հայաստանում՝ ինչպեսեւ ամբողջ աշխարհում, վերջին տարիներին  արձանագրել է  չարորակ նորագոյացությունների երկուսից -չորս  տոկոս աճ:

2020 թվականին  ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդություններ կունենա 20  միլիոն մարդ, որոնցից  տասը միլիոնը կմահանա.նման սահմռկեցուցիչ վիճակագրություն այսօր լրագրողներին ներկայացրեց  Ֆանարջյանի անվան  ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ  Գալստյանը:

Հայաստանի գլխավոր ուռուցքաբանի տեղեկացմամբ` հանրապետությունում 16000  բնակչին  բաժին է ընկնում մեկ ուռուցաբան, ինչը  վատ ցուցանիշ է:

Կենտրոնի տնօրենն անհրաժեշտ է համարում Ուռուցքաբանության զարգացման՝ Առողջապահության նախարարություն  ներկայացված եւ հաստատված ազգային ծրագիրն ընդունելը, որը  ՛՛ հնարավորություն կտա  կատարել օբյեկտիվ գույքագրում,  բուժման համար տեխնիկական միջոցներով ապահովվածության աստիճանի որոշում,  կադրային ներուժի բացահայտում,  սքրինինգային ծրագրեր՛՛:

Ֆանարջյանի անվան կենտրոնի տնօրենի բուժ. գծով տեղակալ Արմեն Մուրադյանըի տեղեկացմամբ`  ուռուցքաբանական ցանկացած հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում հինգ  տարվա կյանքի երաշխավորումը կազմում է 32 տոկոս:

1997 թվականի՝  Հայաստանում գրանցված էր  4709  չարորակ ուռուցքի դեպքի դիմաց   2011-ին նույն ցուցանիշը կազմել  է 7850:  2011-ին  Ֆանարջյանի կենտրոնում  վիրահատվել է 3200  հիվանդ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ