25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը մեկ քայլ ունի անելու. Տիգրան Աբրահամյան

6:47-9: 26 ՄԻԵԴ որոշման կատարումն անգամ չի կարող բերել իրավիճակի հանգուցալուծման: 10:2814:07 Նույնիսկ իշխանությունն է խոստովանում, որ իր անարդյունք քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծվել է էթնիկ զտման վտանգ: 15:5416:59 Հայաստանում իշխանություն է եկել մի ուժ, որը ադրբեջանական քարոզչությանը համահունչ, նույնիսկ դրանից առաջ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ: 17:1719:24 Միայն տհասը կարող է չհասկանալ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո ագրեսիան շարունակելու է Հայասանի նկատմամբ: 20:1723:46 Հակառուսական քարոզչություն գեներացնելով՝ իշխանությունը փորձում է իր պատասխանատվությունը թաքցնել: 28:3430:58 Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը՝ հարվածելով հանքարդյունաբերության ոլորտին և հաստատել վերահսկողություն՝ Հայաստանից-Արցախ ճանապարհի վրա: 31:0533:50 Շատ դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանը այս կամ այն կուլիսներում ինչ է խոսել: 34:3536:01 Արցախում իրավիճակը ծայրահեղ կետի է մոտենում: ՀՀ իշխանության այս մոտեցումը չպետք է բավարարի Արցախին: 36:1736:53 Տարօրինակ հարցադրում է, թե ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, առնվազն մեկ քայլ կարող անել: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միայն տհասը կարող է չհասկանալ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելուց հետո ագրեսիան շարունակելու է Հայասանի նկատմամբ: Աբրահամյանը շեշտում է՝ Արցախում իրավիճակը ծայրահեղ կետի է մոտենում, մինչդեռ գլխավոր պատասխանատուն՝ ՀՀ իշխանությունը, բավարարվում է կոչերով ու նամակներով, զուգահեռաբար, հակառուսական քարոզչություն գեներացնելով, իշխանությունը փորձում է իր պատասխանատվությունը թաքցնել:

TV 5 հ/ը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ