08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Մադամ Կուկուշկա, ծիածանը 7 գույն ունի. մարքսիստը` Նաիրա Զոհրաբյանին /վիդեո/

Հայաստանի մարքսիսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության ծրագրին` մասնավորապես ասաց, որ  հասարակությունը բարցարձակ անտարբեր է թե կառավարության կազմին, թե կառավարության ծրագրին։ “Պատճառը ոչ թե ժողովրդի հիասթափվածությունն է, այլ ՀՀԿ խունտայից բացարձակ սպասելիք չունենալը”,-ասաց նա կառավարության ծրագրի վերաբերյալ:

Իսկ թե ինչու են ԲՀԿ-ականները անխնա քննադատում այդ ծրագիրը` Հակոբյանը այդպես էլ գլխի չի ընկնում: Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքերին, որ իրենց կուսակցությունը չի ընդունում քաղաքականության մեջ սեւ ու սպիտակը, մարքսիստը խորհուրդ տվեց օգտագործել ծիածանի բոլոր գույները:

“Խնդրեմ, մադամ Կուկուշկա,   ներկայացրեք ձեր ծրագիրը՝ թեկուզ ծիածանի 7 գույներով, բայց ներկայացրեք ձեր հստակ կողմնորոշումը։ Եթե մերժում եք ծրագիրը, ի՞նչ եք դնելու դրա տեղը”,-հայտարարեց Դավիթ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ