14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լիդերության խնդիրը թույլ չի տա ընդդիմությանը համախմբվել.Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ 100 տոկոսանոց ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու գաղափարը կհամախմբի ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Այս մասին  Henaran.am-ի  հետ զրույցում ասել է Գալուստ Սահակյանը: “Չեմ կարծում, թե համախմբան խնդիր կա: Համախմբվում են ինչի համար”,-նշել է Գալուստ Սահակյանը:

Նրա կարծիքով, եթե նախագահական ընտրություններին ընդառաջ համախմբման խնդիր դրվեր, ապա տվյալ քաղաքական ուժերը վաղուց պետք է կարողանային համաձայնության հանգել:

“Խնդիրներ կան, որ ընդդիմության տարբեր հոսանքներ կրկնում են, բայց բնականաբար, չեն միանա մեկը մյուսին, որովհետեւ այստեղ կա նաեւ տվյալ կուսակցության լիդերության խնդիրը: Այս պարագայում, բնականաբար, կոնկրետ ընդգծված համաձայնություն չի լինի”,-համոզմունք է հայտնել Գալուստ  Սահակյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ