22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զատուլինը հրապարակել է ՀՀ-ից իրեն ուղարկված նամակը՝ դա գնահատելով, որպես վիրավորական քայլ իր անձի հանդեպ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ում հայամետ լոբբիստ Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն մուտքի «անցանկալիության» մասին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Պետդումայի պատգամավորի պաշտոնական կայքերն ու սոցցանցերը

Ըստ հաղորդագրության, ՀՀ-ից ստացված նամակում ասվում է.

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»

Այս կապակցությամբ Զատուլինը նշում է. «Ես դա գնահատում եմ, որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ: Դա մեզ համար անակնկալ էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Ինձ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ, իմ հայտարարությունները վնաս են հասցնում ՀՀ-ին»:

Այս ամենին կցվել է նաև պաշտոնական նամակը, որն ուղարկվել է Զատուլինին ՀՀ ԱԺ արտաքին կապերի կառավարման վարչության ղեկավար Տիգրան Սեյրանյանի անունից: Կից հրապարակում ենք նաև պաշտոնական նամակը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ