03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան պատրաստ է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի դեմ պատժամիջոցները

Թուրքական իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել Ֆրանսիայի դեմ նախատեսված պատժամիջոցները, քանի որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` իշխանության գլուխ գալուց հետո Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է “Взгляд”-ը:

Պատժամիջոցները կհանվեն Ֆրանսիայի դիրքորոշման փոփոխության շնորհիվ: Մենք հույս ունենք, որ հուլիսի 5-ի բանակցություններից հետո մեր լարված հարաբերություններին վերջ կդրվի”,-հայտարարել է Դավութօղլուն` հավելելով, որ հուլիսին պատրաստվում է մեկնել Փարիզ:

Թուրքիայի եւ Ֆրանսիայի լարված հարաբերությունների պատճառ դարձավ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվեց խորհրդարանի 2 պալատների կողմից, սակայն Սահմանադրական խորհուրդը այն չեղյալ հայտարարեց: Օրինագիծը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում:

Մարտին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը հայտարարել էր, որ քանի դեռ “հայերի ցեղասպանության” մասին օրինագիծը արդիական կլինի Ֆրանսիայում, Թուրքիան չի վերացնի պատժամիջոցները այդ երկրի նկատմամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ