Ինչի՞ն կողմ, թե դեմ. Շուշանն ուշացել էր…/վիդեո/
Հինգերորդ գումարման Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Քիչ առաջ խորհրդարանականներն ավարտեցին Լիցենզավորման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը, որը, սակայն, ոչ բոլոր պատգամավորներին էր հետաքրքրում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն , օրինակ, առավոտյան մամուլն էր աչքի տակ առել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցը դրեց քվեարկության: Որոշ պատգամավորների կոճակներն, ինչպես հաճախ է լինում, չաշխատեցին, եւ պատգամավորներն սկսեցին դժգոհել: Հովիկ Աբրահամյանը կազամակերպեց նոր քվեարկություն: Այդ պահին մի քիչ ուշացած խորհրդարանի նիստերի դահլիճ մտավ երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց.”Շուշան Պետրոսյան կո՞ղմ, թե՞ դեմ”: Ինչի՞ն կողմ, թե դեմ” ,-հարցրեց Շուշան Պետրոսյանը: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հատուկ Շուշան Պետրոսյանի համար եւս մեկ անգամ է ընթերցում հարցը: Նախագիծն ընդունվեց կողմ 101, դեմ 1, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ: