15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ- ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը:

Ինչպես  Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման նպաստավոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի դեսպանը կարեւորել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանն ուղղված իրավապայմանագրային դաշտի լիարժեք ձեւավորումը, տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելություններն ու հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, այլ նաեւ կխթանի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ