29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի ժամանակ, ԶՈւ-ը փաստացի չեն համալրվել անհրաժեշտ սպառազինությամբ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հոդվածը ճիշտ կլիներ վերնագրվեր «ՀՀ ո՞ր ղեկավարի օրոք են մսխվել ռազմական ծախսերը»:
Ահա այսպես են դավադիր ռեժիմին սպասարկող լրատվամիջոցները կեղծիքի միջոցով մանիպուլյացնում հասարակ ժողովրդին ու մատաղ անում նրանց երեխաներին նիկոլիզմի շահերին:
Ինչու՞մ է կայանում մանիպուլյացիան:
 
Եթե հանենք Նիկոլի ձեռք բերած աննպատակահարմար ու անհրթիռ ինքնաթիռների վրա մսխած շուրջ 130 մլն դոլարը և երրորդ երկրից սպիսատ արված ՕՍԱ-ԱԿ համակարգերի վրա ծախսած շուրջ 28 մլն դոլարը, ապա կստացվի, որ Նիկոլի ժամանակ արված արդյունավետ ծախսը 3 տարիների համար կազմել է ոչ թե 280, այլ շուրջ 120 մլն դոլար (տարեկան 40 մլն): Բացի այդ, չեմ բացառում, որ սրանք այդ թվի մեջ հաշված լինեն նաև այժմ դատարանում գտնվող աննպատակահարմար ճանաչված հրթիռների ծախսերը և այլն: Մի խոսքով, ինչեր չեն անի սրանք` մարդկանց խաբելու համար:
 
Իրականում Նիկոլի ժամանակ, ԶՈւ-ը փաստացի չեն համալրվել անհրաժեշտ սպառազինությամբ: Սրանք փոխել են 2018-24թթ արդիականացման ծրագիրը և ձեռք չեն բերել օրինակ` անհրաժեշտ ՀՕՊ համակարգերը: Հոդվածը ճիշտ կլիներ վերնագրվեր «ՀՀ ո՞ր ղեկավարի օրոք են մսխվել ռազմական ծասերը»: Այդ դեպքում Նիկոլն անվիճելի առաջատար կլինի և մրցակից չի ունենա:
Իսկ civic.am-ը չի ցանկանու՞մ համեմատական վերլուծություն հրապարակի, թե ու՞մ օրոք է Հայաստանը կորցրել ամենաշատ տարածքներն ու տվել ամենաշատ զոհերը»:
2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել․ ՀՀ որ ղեկավարի օրոք որքան գումար է ծախսվել սպառազինության վրա
 
 
CIVIC.AM
2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել․ ՀՀ որ ղեկավարի օրոք որքան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ