24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շոումենի եվ պրոդյուսերի վիճակը` միջին ծանրության

Այսօր, լրագրողների հետ զրույցում,  թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի եւ կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը ժամը 01.35-ի սահմաններում վթարի ենթարկած Մարկ Սաղաթելյանի վիճակը գնահատեց այսպես .՛՛Մարկ Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի եւ գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որեւէ ֆոււնկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա:  Ռուբեն Ֆանարջյանը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ վիրաբուժական միջամտության խնդիր չի տեսնում, իսկ ոսկրային խանգարումները պահանջում են ժամանակ եւ բուժում: Նրա խոսքով՝ կոտրվածքների բուժման համար հարկավոր է ժամանակ: ՛՛Որեւէ ֆունկցիոնալ խանգարում չկա, բոլոր հիվանդությունները պահանջում են ժամանակ եւ համոզված եմ, որ կունենանք լավ արդյունք՛՛,- ասաց նա:

Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի վիճակը միջին ծանրության գնահատեց ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը , լրագրողներին տեղեկացնելով, որ երկուսն էլ պարզ գիտակցության մեջ են, լավ կողմնորշվում են շրջապատում, բայց շարունակվում են հետազոտությունները եւ ինտենսիվ թերապիայի միջոցառումները:՛՛Անմիջապես անցկացված հետազոտություններն ի հայտ բերեցին ողնաշարի պարանոցային շրջանի մի քանի ողի կոտրվածք, կոնքոսկրի բարդ կոտրվածք եւ տրավմատիկ շոկ՛՛ ,- ասաց նա: Իսկ  Գրիգոր Նազարյանի մոտ առաջնային հետազոտությունները ցույց տվեցին գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու  թոքերի ծանր  սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքները, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք, նա եւս գտնվում էր ծանր շոկային վիճակում:

Ասուլիսի բանախոսների ղոսքերով` երկուսին էլ անհրաժեշտ է երկարատեւ կոնսերվատիվ բուժում: Վերջնական ախտորոշումից, ապաքինման ընթացքից, բուժման մեթոդներից  է կախված, թե երբ նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:

Նշենք, որ հիվանդանոցում էր նաեւ  երգիչ Թաթա Սիմոնյանը, ում պրոդյուսերն է Գրիգոր Նազարյանը:

Հիշեցնենք՝  Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում այսօր՝ ժամը 01.35-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Оպել՛՛ մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ ՛՛Ֆոլքսվագեն՛՛մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում  ՛՛Ֆոլքսվագեն՛՛-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ