13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չէ, հերիք ա էսօր հերքիք ա. հարցը դուր չեկավ Սամվել Ալեքսանյանին /վիդեո/

“Վատ բանե եմ անում”,-այսօր խորհրդարանում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսպես արձագանքեց Henaran.am-ի այն դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանն ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի, որտեղ ամենաշատ բացակայող պատգամավորների ցուցակի առաջատարներից էր, նոր ԱԺ պարտաճանաչ կերպով  է հաճախում /դատելով ԱԺ աշխատանքների մեկնարկից/, ավելին, անձամբ է լրագրողների հետ շփում փնտրում:

Սամվել Ալեքսանյանը պարզաբանել է, թե նախկինում բիզնեսով էր զբաղված եւ շատ ժամանակ չուներ, իսկ հիմա, ինչպես պատգամավորն ասաց, “բիզնեսը թարգել “ է :

Մեր զրույցի պահին ԱԺ նիստերի դահլիճում քննարկվում էր Սևանա լճի մասին եւ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին  ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու փաթեթե: Երբ Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի քննարկվող նախագծերի վերաբերյալ, պատգամավորը ձեռքով փակեց տեսախցիկն ու չցանկացավ պատասխանել հարցին. ”Չէ, հերիք ա էսօր հերիք ա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ