Իմ պայքարը ազգային պետություն ունենալու համար է. Շարմազանով
Իմ պայքարը ազգային պետություն ունենալու համար է։
Ինձ համար կարևոր հարցերը հետևյալն են՝ Արցախի ճակատագիր, Հայաստանի ճակատագիր, ազգային պետականության վերակերտում, Հայաստանում թուրք-ադրբեջանական օրակարգի տապալում: Սրանից բացի այլ օրակարգ ինձ համար առաջնային չէ:
Ներքաղաքական, ու միջկուսակցական հարցերը ինձ համար առաջնահերթություն չեն:
Ես Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի դեմ պայքարում եմ զուտ իմ հայրենիքի, իմ պետության, ազգի ու Արցախի հայկական մնալու համար:
Մնացածն ինձ հետաքրքիր չէ: Էդ մանդատն էլ ենք տեսել, էդ պաշտոնն էլ ենք տեսել, պետությանն էլ ծառայել ենք ու արդյունավետ ենք ծառայել:
Լավ, բայց վերջը ո՞րն է՝ պարբերական ցույցերը պետք է կրկնվե՞ն:
– Վերջը Նիկոլ Փաշինյանի թիմի հրաժարականն է լինելու, որովհետև ապատիային հաջորդել է ընդվզման փուլը, և շարժումը պետք է վերակազմավորվի:
Իմ կարծիքով՝ շարժումն պետք է ավելի ընդլայնի իր աշխարհագրությունը, վերանայի իր թերացումները,նաեւ նոր ուժեր ու նոր մարդիկ պետք է ընդգրկվեն:
Անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն, որ սա ոչ թե իշխանություն-ընդդիմություն պաշտոնակռիվ է, այլ կռիվ է հայրենիք ունենալու, Հայաստանի գահավիժումը կասեցնելու, հայկական Արցախ ունենալու համար:
Չորս տարում այս մարդիկ (նկատի ունի՝ իշխանություններին – հեղ.) կործանել են ամեն ինչ, քանդել են պետականության հիմքերը:
Էս մարդիկ իրենց ոչ պրոֆեսիոնալ, սխալ կառավարմամբ հանգեցրել են պատերազմի, մի քանի հազար նահատակի, Հայաստանի ու հայկական շահի ոտնատակ տալուն:
Իմ պայքարը պետություն ունենալու համար է:
Հատված Medialab. am -ին տված հարցազրույցից։