05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսկ ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իսկ ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին։
 
Ինչպես կասեր Վ.Պուտինը ՝ «դժբավտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին, որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ»։
2020թ. նոյեմբերի 17 :
 
Նիկոլի նշանակած «դաշնակահար- նախագահը», երբ խոսում է Պուտինի ՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի մասին, պետք է հիշի նաեւ վերջինիս միտքը, որ պատերազմը չկանգնեցվեց Նիկոլի պատճառով։
Ու սա է Նիկոլի գլխավոր մեղքը, որի տակից ո՞նց է դուրս գալու, անկեղծորեն դժվար է պատկերացնել։
 
Մենք ՝ հեչ, նահատակված տղաներն ու Տեր Աստված կորոշեն ամեն բան։
Աստծով ու ոգով»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ