15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել

Այսօր  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրում երեկ ավտովթարի ենթարկված շոումեն Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել:

Հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ շոումենին վիրահատել է բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:  Վիրահատությունը հաջող է անցել: Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ավտովթարից տուժել էր նաեւ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Վերջինիս վիճակը բժիշկների գնահատմամբ, ծանր կայուն է:

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 22-ին, ժամը 01.35-ին սահմաններում Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում  դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Оպել՛՛ մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ ՛՛Ֆոլքսվագեն՛՛մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում  ՛՛Ֆոլքսվագեն՛՛-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ