08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պարապ նախարարը. «Հրապարակ»

Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա՝ անվտանգային բազում խնդիրներ, պատերազմի հետեւանքով եռապատկված սահմանները կահավորված չեն, վրանների ու անվադողերի հույսին ենք։ Բանակի ղեկավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով, սակայն ԶՈւ ԳՇ-ն դեռ պետ չունի, իսկ նախարար Սուրեն Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով, ներկուսակցական աշխատանքով։

Հանգստյան օրերին Պապիկյանը ՔՊ ակտիվի հետ այցելել է Տավուշի մարզի Իջեւան համայնք եւ մասնակցել տեղի տարածքային կազմակերպության նիստին, որի ժամանակ ընտրվել է ՔՊ տարածքային կազմակերպության խորհուրդ։ Ինչպես հայտնի է, ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի օրինակով, վարչությունից բացի, նոր մարմին է ձեւավորում՝ կուսակցական խորհուրդ։

Մինչեւ սեպտեմբերի համագումարը այդ մարմինը պետք է ձեւավորվի, իսկ դրանից առաջ պետք է նախ տարածքային խորհուրդներ ձեւավորվեն։

Հիշեցնենք, որ Պապիկյանը Փառուխի դեպքերի ժամանակ էլ մասնակցում էր Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ