01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Արժանապատիվ քաղաքացիներ, ինչպես և խոստացել էի ձեզ՝ Նիկոլի ոստիկանի պատասխանատվության գործը որևէ մեկին չեմ թողնելու». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի հայրենակիցներ նիկոլի անադեկվատ, ստրուկ ոստիկանների կողմից կատարված ապօրինի արարքների վերաբերյալ ներկայացրել եմ մի շարք հանցագործությունների կատարման վերաբերյալ հաղորդումներ (բոլոր դեմքերով ու դեպքերով)։

 

Գիտեմ, շատերդ շատ օբյեկտիվ պատճառներով խուսափում եք նիկոլահպատակ քննիչների հետ առնչությունից։ Դրա համար պատրաստ եմ ձեր փոխարեն տալ այդ հաղորդումները։ Իհարկե, որևէ կերպ չեմ երաշխավորում արդարադատություն այս փուլում։ Ավելին, վստահ եմ, որ նիկոլահպատակները չեն խիզախելու անգամ կազմել քր. գործի հարուցման որոշումները։

Բայց ձեզ վստահեցնում եմ, շատ շուտով իշխանազավթների վերացման ցործընթացի ավարտից հետո անգամ քր. գործ հարուցելը մերժելու մասին որոշումները մեզ համար անգին ապացույց են ծառայելու դրանց բոլորին մեր հասարակական կյանքից վռնդելու համար։

 

Արժանապատիվ քաղաքացիներ, ինչպես և խոստացել էի ձեզ՝ նիկոլի ոստիկանի պատասխանատվության գործը որևէ մեկին չեմ թողնելու»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ