Սեւանում այս սեզոնին ջրահեղձման դեպք չի գրանցվել
Այս սեզոնին Սեւանում ջրահեղձման դեպք չի գրանցվել: Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր,լրագրողներին տեղեկացնելով այս մասին, համեմատության համար նշեց, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում խեղդվել է մեկ հոգի: Նա հիշեցրեց նաեւ, որ այս փետրվարին սառցակալման ժամանակ գրանցվել է մահվան 3 դեպք: Բերվեց նաեւ անցած տարվա ամբողջ ընթացքում գրանցված ջրահեղձների թիվը՝ 6 դեպք, որից 3-ն ինֆարկտի պատճառով:
Ըստ բանախոսի՝ դեպքերը հիմնականում տեղի են ունեում օրվա երկրորդ կեսին՝ ժամը 4-ից հետո: Լողափերի սեփականտերերին Սամվել Մկրտչյանը հորդորում է ունենալ լիցենզավորված փրկրարաներ, նշելով, որ առանց ջրափրկարարական և բուժսպասարկման կետի՝ սեփականատերերն իրավունք չունեն սպասարկել լողափեր:
Բանախոսը խորհուրդ տվեց լողալ միայն վերահսկողություն իրականացվող տարածքներում, կարեւորելով ուշադրությունը երեխաների նկատմամբ:
Ի դեպ, Սամվել Մկրտչյանի տեղեկացմամբ, սեպտեմբերին մեր հատուկ ջոկատն ընդգրկվել է Վրաստանում իրականացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: