՛՛ՀՀ-ում ու ԼՂՀ-ում ընդհանուր պետություն ստեղծելու հարցով նոր հանրաքվե կարող է անցկացվել՛՛
Հայաստանի Հանրապետությունն իր անկախության հանրաքվեով ինքնորոշվել է նախկին Խորհրդային Հայաստանի տարածքի սահմաններում և այս տեսանկյունից ԼՂՀ-ի ԵՏՄ անդամ դառնալու իրավական անհրաժեշտ հիմքերը չկան: Դրա փոխարեն Հայաստանի Հանրապետության ԵՏՄ անդամ դառնալու հետ կապված կան որոշակի նոր հեռանկարներ մեր երկրի խախտված տարածքային ամբողջականությունը վերականգնելու տեսանկյունից՝ ԵՏՄ-ի կազմում ընդգրկվելուց հետո պաշտոնական Երևանը հնարավորություն կստանա կրկին քաղաքական օրակարգի հարց դարձնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ պետական վերահսկողությունը վերականգնելու խնդիրն, այդ հատվածում սահմանի մաքսային վերահսկողության գործառույթն ապահովելու նպատակով:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա վերջինս հնարավորություն կստանա ցանկության դեպքում ԵՏՄ անդամ դառնալ Հայաստանի հետ պաշտոնապես վերամիավորվելու դեպքում, իսկ դրա համար ՀՀ-ում ու ԼՂՀ-ում ընդհանուր պետություն ստեղծելու հարցով նոր հանրաքվե կարող է անցկացվել: Հանրաքվե անցկացնելու քաղաքական հետևանքը կարող է դառնալ ինչպես Հայաստանի կազմում Արցախի անդամակցությունն այդ կառույցին, այնպես էլ ՀՀ-ի դուրս գալը դրա կազմից, եթե ԵՏՄ անդամ-պետություններն ինչ-ինչ պատճառներով դեմ լինեն Արցախի ու Հայաստանի միավորման փաստը ճանաչելուն:
Հոդվածը ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանինն է: