22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նարեկները եւ Նարեկի նմանները դեռ էս երկիրը մաքրելու են զավթիչներից. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նարեկ Սամսոնյանները կազատագրեն երկիրը զավթիչներից, տատիս խաչը վկա․․
 
Իմ մանկության տարիներին մայրական պապիս տանը, վառարանի խողովակների տակ, պատին, մի մութ տեղ տատս մի պուճուր խաչ էր մեխել, պատին․․շատ փոքրիկ խաչ էր, գրեթե չէր նկատվում, վառարանի խողովակի տակ։ Ամեն անգամ միլիցիայի մայոր Նորայր պապս տուն էր գալիս ու տատիս խնդրում, որ խաչը հանի, ասում էր մեկը կտեսնի, կգնա <գործ կտա>․․․Տատս, էրզրումցի շատ համարձակ մի աղջիկ, անասելի բարկանում էր՝<ղալաթ կանեն, գործ կտան>, ու խաչը չէր հանում։Մի օր պապիս տուն է գալիս գործընկերը, ուտում-խմում են, սա գնում է։
 
Նույն օրը գիշեր կագեբեն լցվում է մերոնց տուն․․խուզարկում են, տունն իրար բերում, մերոնք չեն հասկանում , ինչ են փնտրում,միայն պապս է կռահում, որ ընկերը <գործ է տվել>, ․․․։
Մի շապակլյակ-միլիցա նկատում է վառարանի խողովակի տակ ծվարած խաչը․<Ահա, գտա, էս ա>։Ու պապիս ձեռքերը ոլորելով տանում են։ Տատս առավոտյան մի անասելի աղմուկ է բարձրացնում, ամբողջ միլլիցիան խառնում իրար, գոռում-աղմկում․․Վերջը պետը հրավիրում է իր սենյակ․․Տատս էլ պետին ամեն ինչ իր էրզրումցու խելքով եւ տերտերի աղջիկ լինելը օգտագործելով, բացատրում է, թե էդ խաչը իր ցեղասպանված հոր՝ տեր հայր՝ Տեր-Աբրահամյան Ստեփանից մնացած միակ հիշատակն է, ասում է Նորայրը ամեն օր խնդրում էր, որ հանեմ, չէի հանում, ասում էի հորս միակ հիշատակն է։ Պետը , փաստորեն, կարգին մարդ է լինում, իմ Նորայր պապիս, ով նույնպես իր ամբողջ ընտանիքն էր կորցրել ցեղասպանության հետեւանքով, եւ որբանոցում էր տատիս հետ ծանոթացել, 15 օր նստացնում են ու բաց թողնում․․․․։ Իսկ էն <գործ> տվողը արդեն վաղուց վառվում է դժոխքի կրակներում․․․
 
Ասածս էն ա, որ խաժակ-մաժակ-էդմոնչիկ-խավարչիկ-եւ այլչիկեր կայրվեն իրենց թույնի եւ եղկելի ապրելակերպի մեջ, բայց Նարեկները եւ Նարեկի նմանները դեռ էս երկիրը մաքրելու են զավթիչներից․․Չկասկածեք․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ