24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերիների հարցով փակում են Արցախի հարցը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գերիների հարցով փակում են Արցախի հարցը
 
Ակնհայտ է, որ ՀՀ-ում իշխանություն իրականացնողը իր «պապաների» մի շարք «հանձնարարականներ» դեռ մինչեւ վերջ չի իրականացրել։
 
Թուրքական շահը առաջ տանողը պարտավորվել է վերջնականապես փակել Արցախի հարցը եւ կտրելով Սյունիքը, կտրելով Արցախը Մայր Հայրենիքից, վերջնականապես փակել նաեւ հայկական հարցը։ Փաստերն ակնառու են։
1․Գերիների հարցը․․
Նախ, հայտարարվեց, որ գերիներին ադրբեջանական բանտերում «շատ լավ են պահում», հետո նշվեց, որ «գերիները մեզնից չեն նեղանա, եթե 2-3 ամիս ավել մնան գերության մեջ», հետո ՝ գերիները «հերոսացվեցին», հետո՝գերիները հայտարարվեցին դավաճաններ, հիմա՝ հանցագործներ։ Եւ այս ամենը կատարվում է ի տես աշխարհի, ադրբեջանի ցինիկ մեկնաբանությունների եւ հոխորտանքի ֆոնին։ Կատարվում է այն օրերին, երբ միջազգային կառույցներին տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԻՊ-ը, տարբեր գործիչներ/նախկին,մեկը՝ ես/ նամակներ են հղում եւ ակնկալում աջակցություն, ճնշում ադրբեջանի վրա, որ օր առաջ գերիները վերադարձվեն։
 
Իսկ հիմա,արդեն վերադարձվող գերիներին կալանավորում են եւ գործեր են հարուցվում։ Եթե ասեմ սա ադրբեջանական ձեռագիր է, համոզված եմ, այլեւս չեք զարմանա, որովհետեւ ինքներդ եք տեսնում եւ տեսել եք, թե ինչպես են հայ ռազմագերիներին դատում եւ ամենածանր պատիժները սահմանում նույն ադրբեջանում։ Եթե այնտեղ դատում են, սրանք ինչու պիտի նույնը չանեն․․․։
Եթե գերիների հարցը փակվում է, ինքնըստինքյան, փակվում է Արցախի հարցը։ Կհարցնեք՝ ի՞նչ կապ կա՞․․․։Շատ պարզ, արդեն իսկ հայտարարություններ կան, որ այդ մարդկանց, այդ զինվորներին գերեւարել են «ադրբեջանի հողում», նկատի ունենալով Արցախը։ Վերջակետը հենց այստեղ է , եւ շատ շուտով Շուշիում իլհամը եւս մեկ ինքնահավան ժպիտով կհայտարարի՝ Ղարաբաղը ադրբեջան է եւ վերջ , ու սրանք, էս հողատուները ականջներով կծափահարեն․․․
Մինչդեռ այսօր Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրն է։ 30 տարի առաջ արցախցիները կատարեցին իրենց քայլը դեպի մեր ազգային երազանք՝ ՄԻԱՑՈՒՄ։
Ծափ տվեք, արա․․․․
 
Կհարցնեք, իսկ ինչպե՞ս են փակելու հայկակա՞ն հարցը․․․Շատ պարզ, անհայրենիք համար ի՞նչ մի խնդիր է մոռանալ Հայոց Ցեղասպանությունը, Եղեռնը․․․Ասել է, չէ՝ մի գրեք «թուրքը իմ թշնամին է», ասել է չէ, գնանք հարցնենք՝ թուրքը ուզո՞ւմ է ոչնչացնել մեր պետությունը, ասել է չէ, մի ասեք թուրքը մեր թշնամին է, մենք այդպես ո՞նց բացնեք «խաղաղության դարաշրջանը»․․․
 
Հ․Գ․ Դե, եկ, Վարդապետ, ու մի խենթանա․․․․․»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ