18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞րն է խնդրի լուծումը

 

Հարգելի գործընկերներ,

Նոր Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ-Բեկի փողոցի բնակիչների բնակեցվածության խնդիրը դեռևս մնում է չլուծված:

Դեռևս 2002թ.-ին պետական գույքի մասնավորեցման պայմանագրով ՛՛Ագրոհոլդինգ Արմենիա՛՛ ՍՊԸ-ն ձեռք է բերել Դավիթ-Բեկի 201 հասցեում գտնվող անավարտ շինությունը` 1.5 հա հողատարածքով, իսկ 2003թ.-ի հունիսին կառավարությունը որոշում է կայացրել փոխել շինությանը կից հողերի նպատակային նշանակությունը՝ տարածքը ճանաչելով արտադրական, և ՛՛Ագրոհոլդինգ Արմենիա՛՛ ՍՊԸ-ին տրամադրել լրացուցիչ 2.8 հա հողամաս` 50 տարի ժամկետով: ՛՛Ագրոհոլդինգ Արմենիա՛՛ ՍՊԸ-ին նշյալ տարածքը տրամադրվել է ավելի քան 1,5 մլն եվրո ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Ծրագրով նախատեսվում է ինչպես տարածքի ամբողջական բարեկարգում՝ ասֆալտապատում, կանաչապատում, այնպես էլ ավելի քան 240 աշխատատեղերի ստեղծում:

2004 թ.-ի հունիսի 29-ին  ՛՛Ագրոհոլդինգ Արմենիա՛՛ ՍՊԸ-ի քարի մշակման գործարանի աշխատանքային նախագծի վերաբերյալ Բնապահպանության նախարարության կողմից իրականացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն և տրվել դրական եզրակացություն (Եզրակացություն թիվ ԲՓ-52, 29.06.2004):

Երբ ընկերության ֆինանսական կայունացումը հնարավորություն ընձեռեց մեկնարկելու ներդրումային ծրագրի իրականացումը, Ընկերությունը բախվեց այլ խնդրի: Պարզվեց, որ մեր որոշ հայրենակիցներ տարածքում իրականացրել են ապօրինի շինարարական աշխատանքներ, որոշներն անգամ՝ հաստատել բնակություն: Քաղաքացիներին ներկայացվել է պրոբլեմը, առաջարկվել Ընկերության հնարավորությունների շրջանակներում աջակցելու, ինչը սակայն մերժվել է, և ցավոք, ստիպված ենք եղել մեր իրավունքները պաշտպանել դատական կարգով: Անգամ 2014 թ.-ի մարտին, երբ կայացվեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որի արդյունքում քաղաքացիները ստիպված էին ազատել տարածքն ու սեփական միջոցներով ապամոնտաժել շինությունները, կրկին Ընկերության կողմից առաջարկվել է աջակցելու մեր հայրենակիցներին, անգամ նրանց, ովքեր որևէ շինություն չեն կառուցել: Ցավոք, կրկին ապարդյուն: Դատարանի որոշումից 4 ամիս անց ստիպված ենք եղել դիմել ԴԱՀԿ՝ ապահովելու Դատարանի որոշման կատարումը:

Հաշվի առնելով, որ տարվա այս եղանակին բնակարանից տեղափոխումը կարող է առաջացնել խնդիրներ, համաձայնել ենք մինչև գարուն որևէ քայլ չձեռնարկել, դեռ ավելին, շարունակելով հավատարիմ մնալ ընկերության աշխատաոճին, անգամ այս պարագայում պատրաստակամ ենք նշյալ խնդրի լուծման հարցում ընկերության հնարավորությունների սահմաններում աջակցելու քաղաքացիներին:

Քաջ գիտակցում ենք մեր քաղաքացիներին հուզող հարցերն ու կիսում մտահոգությունները, սակայն մյուս կողմից էլ ընկերությունը տարիներ շարունակ չունի  հնարավորություն իրականացնելու ծրագիրը, ինչն իր հերթին նպաստելու է քաղաքի բարեկարգմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ցուցաբերել կառուցողական մոտեցում և համակողմանի քննարկման արդյունքում գտնել պրոբլեմի լուծման օպտիմալ լավագույն տարբերակը շահագրգիռ բոլոր կողմերի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ