ԵՊԼՀ-ում որոշեցին լավագույններին
Դեկտեմբերի 12-ին հրավիրված տոնական միջոցառման ընթացքում պարզ դարձավ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) 2014թ. լավագույն ուսանողը։ Նա Հայկանուշ Բաժումյանն է։
Միջոցառման ընթացքում հայտարարվեցին նաև ԵՊԼՀ 6 լավագույն և 15 ամենաակտիվ ուսանողները: Ամփոփվեցին «ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «ԵՊԼՀ ՈՒԽ լավագույն հանձնաժողով» մրցույթների արդյունքները:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։
ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նրանց և բուհի բոլոր ուսանողներին միշտ բարձր պահել բրյուսովականների պատիվը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ հիմնադրամը երբևիցե ջանք, եռանդ և միջոց չի խնայել, որպեսզի քաջալերի, աջակցի գիտելիքը կրող ուսանողին։
Բուհի ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանն էլ նշեց, որ ավանդական այս միջոցառման ժամանակ փորձում են արժևորել և գնահատել լավագույններին։ Իսկ լավագյուն ուսանողին ընտրել է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում են եղել ֆակուլտետների դեկաններ, ֆակուլտետային ուսանողական խորհուրդները, ՈՒԽ նախագահը, ուսումնական գծով պրոռեկտորը։ Ընտրության հարցում հաշվի են առել ուսանողի առաջադիմությունը և հասարակականակտիվությունը:
Երեկույթն ուղեկցվեց գեղեցիկ համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես եկան ԵՊԼՀ շնորհաշատ սովորողներն ու հայտնի հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները: