19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դասեր տալու փոխարեն թող սովորեն իրենց դասերը. Շարմազանովը՝ Չավուշօղլուին /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թուրք պաշտոնյաներին կոչ է անում դադարել դասեր տալ հարևաններին և խորհուրդներ շռայլել: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կարսում Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործարի նախարարների հետ հանդիխման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս կոչ էր արել Հայաստանի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ընդգծեց, որ թուրք պաշտոնյաներն ավելի լավ կանեն սերտեն իրենց դասերը և իրականացնեն իրենց վրա դրված միջազգային պարտավորությունները:

՛՛Իրենք պետք է դադարեն վերջնագրերով խոսել, իրենք պետք կատարեն և վավերացնեն իրենց վրա դրված պարտավորությունները՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը: Ըստ նրա՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ վարքագիծ է դարձել մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն իրենց ուսերին է: ՛՛Եթե նրանք դասեր տալու կարիք ունեն, թող մի հատ իրենց շուրջ նայեն և տեսնեն, որ իրենք են շրջափակման մեջ պահում Հայաստանը, իրենք են օկուպացված պահում Կիպրոսի 37 տոկոսը, իրենց իսկ այսօրվա վարչապետ Դավութօղլուի վարած քաղաքականության արդյունքում Թուրքիան ոչ թե զրոյի հասցրեց հարևանների հետ խնդիրներ չունենալը, այլ զրոյի հասցրեց որևէ հարևանի հետ խնդիր չունենալու հնարավորությունները՛՛,- եզրափակեց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ