22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմի հետևանքով փոխվել է մեր ողջ տոնացույցը

Այսօր Իշխանությունը ԱԺ բերեց հունվարյան տոնացույցում փոփոխությունների մի նախագիծ։ Այդ քննարկումներին անհասկանալիորեն ակտիվությամբ ներքաշվեց նաև ընդդիմությունը։

Մեծ հաշվով, պատերազմի հետևանքով փոխվել է մեր ողջ տոնացույցը։ Ակնհայտորեն կորցրել են իրենց հնչեղությունը մեր հպարտության մի շարք օրերը և, ցավոք, ձևավորվել են վշտի և սգո նոր օրեր։

Տրամաբանական կլիներ, որ եթե ո´չ իշխանությունը, ապա գոնե խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբեր 27-ից նոյեմբերի 9-ը հատվածի համար հանդես գար օրենսդրական առաջարկներով։ Սա զուտ տոնացուցային խնդիր չէ, սա երկրում նոր մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլ է։

Սեպտեմբերի 27

Տարբերակ 1

  • Հերոսի օր

Հիմնավորում. Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանի բանակի, Արցախի ՊԲ, կամավորների, ՄՈԲ-ի անդամները իրենց վրա վերցրին քաղաքական ղեկավարության անպատասխանատու, սխալ կառավարման, արտաքին ու ներքին քաղաքական բացթողումների ողջ բեռը՝ անձնազոհաբար կռվելով և տալով իրենց ունեցած ամենաթանկը։

Տարբերակ 2

  • Ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման և տեղահանման հիշատակի օր հայտարարելու մասին։

Առ այսօր միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին։ Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը և միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական  դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

  • Հոկտեմբերի 19-ը «Պատմական աղետի» օր հռչակելու մասին

Հիմնավորում. Հայաստանի իշխանությունները անհասկանալի ձևաչափով քննարկումների արդյունքում մերժել են  պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր և հնարավոր կլիներ խուսափել  զգալի տարածքային կորուստներներից։

  • Նոյեմբերի 9-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին

Հիմնավորում. Հայաստանի իշխանությունների՝ մինչ պատերազմը և պատերազմի օրերին թույլ տված կոպիտ սխալների պատճառով Արցախի խաղաղ բնակչությունը հայտնվել էր բնաջնջման վտանգի առաջ։ Ադրբեջական բանակի և միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից խաղաղ բնակչության բնաջնջումը հնարավոր եղավ կանգնեցնել հայկական բանակի ստորաբաժանումների՝ մինչև վերջ հերոսական պայքարի և ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունում տեղակայման շնորհիվ։

Ի հարգանք ռուս խաղաղապահների և աշխարհի այլ վայրերում խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունների՝ Հայաստանում նոյեմբերի 9-ը պետք է նշվի որպես Խաղաղապահի օր։

Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, որ իմ առաջարկածները լավագույն և ճշգրիտ ձևակերպումներն են, բայց վստահ եմ, որ պետք է այս ուղղությամբ աշխատել՝ ընդհանուր տրամաբանության մեջ։ Շատ կարևոր է այս հարցում հասարակության տարբեր շերտերի կարծիքը։ Սա մարդկանց համար է, մարդկանց մասին։ Պետք է քննարկել, ստանալ հանրային աջակցություն և դնել պաշտոնական ընթացակարգի մեջ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ