26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է. Փաշինյանը մատաղ արեց սերնդին, պահանջում ենք հարգել արյունը, որը թափվել է այս հողի վրա»․ զոհվածների ծնողները դեմ են «գունագեղ» տոնակատարությանը

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են հարգել իրենց զավակների հիշատակն ու դեմ են Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարությանը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 21-ին։

«Պահանջում ենք կառավարությունից, որ հարգեն մեր զինվորներին, հարգեն արյունը, որը թափվել է այս հողի վրա։ Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է՝ չհաշված մարզերի պանթեոնները, չհաշված ընտանեկան շիրիմները։ Բոլորը պարտավոր են հարգել մեր երեխքին», – ասաց Փաշինյանի ձևակերպումներից վիրավորված և կառավարության շենքի մոտ եկած ծնողներից մեկը։

Նա նշեց, որ Փաշինյանի ներողությունը, որը նա երեկ է հնչեցրել իր «գունագեղ» արտահայտության համար, ծնողներին պետք չէ։

«Ներողությունը պետք է խնդրեր այն ժամանակ, երբ որ երեխեքին տարավ թուրքերի բերան։ Այդ ժամանակ թող մտածեր, որ ներողություն պետք է խնդրի ու կանգնեցներ պատերազմը, ոչ թե այսքան երեխաներ զոհվեին ու մենք այս օրին հասնենինք։ Ինչո՞ւ պետք է այսքան սգավոր ծնողներ գան, հասնեն այստեղ ու կանգնեն, դա պատշաճ չէ», – ասաց նա։

Կառավարության շենքի մոտ հավաքված ծնողները պահանջում են, որպեսզի իրենց ներկայացնեն սեպտեմբերի 21-ի «տոնակատարության» ծրագիրը, որպեսզի ծնողները հասկանան, թե ինչ «կերուխում» է նախապատրաստում իշխանությունը։

«Ես չեմ ուզում կերուխում անեն, որովհետև այդ կերուխումին մեր երեխաները ներկա չեն», – ասաց ընկած հերոսներից մեկի ծնողը։

Ծնողներից մեկն էլ նշեց, որ Փաշինյանը կարող էր այլ կերպ արտահայտվել, ինչը ընկալելի կլիներ բոլորի համար։

«Կարող էր ասել, որ չի ուզում Հայաստանը կործանված տեսնել, կարող էր ասել, որ թշնամին թող չուրախանա, որ այս վիճակում ենք, մենք ծնկի չենք գա, բայց ի՞նչ է նշանակում՝ «գունագեղ» ու «նվիրում է հերոսներին»։ Հերոսներին այդպես չեն նվիրում, ինքը մատաղ արեց սերունդին։ Կարելի է ոչ թե վերքի վրա աղ լցնել, այլ նուրբ խոսել։ Ինքը փշրեց մեր ընտանիքները», – Factor.am-ի թղթակցին ասաց զոհվածի ծնողը։

44-օրյա պատերազմում ընկած հերոսների ծնողները պահանջում են նաև հանդիպում իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրանց խոստացել են 14։00-ին կազմակերպել այդ հանդիպումը։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ